ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.05.2024
Ինդոնեզիայում կայացել է Ջրի համաշխարհային 10-րդ ֆորումը

Մայիսի 18-ից 25-ը Ինդոնեզիայում կայացել է Ջրի համաշխարհային 10-րդ ֆորումը, որին մասնակցել է Հայաստանի պատվիրակությունը՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ:
Ֆորումին մասնակցել են  160 երկրներից շուրջ 20.000 պատվիրակներ:
Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնակցել է  ֆորումի շրջանակներում մայիսի 19-ից 21-ը անցկացված նախարարական հանդիպմանը և հանդես եկել ելույթով: 
Նախարարի տեղակալը ներկայացրել է կլիմայի փոփոխության արդյունքում ջրային ռեսուրսների խոցելիությունը նվազեցնելու նպատակով Հայաստանի Հանրպետության կողմից իրականացվող միջոցառումները՝ ուղղված ջրային ռեսուրսների պահպանությանը, արդյունավետ կառավարմանն  ու վերականգնմանը: 
Նախարարի տեղակալը  կարևորել է քաղաքական, տնտեսական, գիտական ոլորտի տարբեր ներկայացուցիչների մասնակցությունը ֆորումին՝ միտված ջրային ոլորտի կառավարմանը սպառնացող հրատապ մարտահրավերների բացահայտմանն ու կարգավորմանը: 
Հանդիպման շրջանակում ընդունվել է «Ջուրը՝ հանուն ընդհանուր բարգավաճման» խորագրով նախարարական հռչակագիրը: