Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում մասնակցել է «Կանաչ տնտեսության նախարարական կլոր սեղան» միջոցառմանը։
«Կանաչ տնտեսություն համաշխարհային գագաթնաժողով 2024»-ը եզակի հնարավորություն է տեղական ու միջազգային մակարդակներում քննարկելու հեռանկարային հնարավորություններն ու ներդրումները պետական ու մասնավոր հատվածների համար: Այս հնարավորությունները կօգնեն գտնել նորարարական լուծումներ ու ֆինանսական գործիքներ, որոնք կնպաստեն կանաչ կլիմայի գործողություններին, կայուն զարգացմանը և կուղղորդեն համաշխարհային տնտեսությունը դեպի ավելի մեծ զարգացում:
Գագաթնաժողովի շրջանակներում պետությունների ղեկավարներն ու բնապահպանության ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչները քննարկել են Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) ուղղված քաղաքականության հարցեր, որոնք կնպաստեն Կանաչ տնտեսություն գլոբալ դաշինքի (GAGE) անդամ 86 երկրներում կանաչ տնտեսության անցմանը:
Կանաչ տնտեսության գագաթնաժողովն ու նախարարական կլոր սեղանը կազմակերպել էր Կանաչ տնտեսության համաշխարհային կազմակերպության (WGEO) և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության համագործակցությամբ։