ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.10.2024
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն աշխատանքային այցով գտնվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում

Նախարարի տեղակալը հոկտեմբերի 3-ից 10-ը մասնակցել է Շարմ Էլ Շեյխի մեղմման հավակնությունների իրականացման աշխատանքային ծրագրի ներքո չորրորդ գլոբալ երկխոսության  և չորրորդ ներդրումային միջոցառմանը, Փարիզյան համաձայնագրի 2-րդ հոդվածի և ի լրումն դրա իրականացման 9-րդ հոդվածի հետ կապված Շարմ Էլ Շեյխի երկխոսության երկրորդ աշխատաժողովին և կլիմայի փոփոխությանը հարմարվողականության գլոբալ նպատակների  ցուցիչների վերաբերյալ  «Արաբական միացյալ էմիրություններից Բելմ» աշխատանքային ծրագրի հանդիպմանը։
Շարմ էլ-Շեյխի մեղմման հավակնությունների իրականացման աշխատանքային ծրագրի ներքո չորրորդ գլոբալ երկխոսության և չորրորդ ներդրումային միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել ներդրումային ծրագրերի ֆինանսավորման ցանցի հանդիպումը։ Վերջինս հնարավորություն է ընձեռում երկրներին կիսել իրենց ծրագրային գաղափարները ներդրողների, ֆինանսական հաստատությունների և այլ քաղաքականություն մշակողների հետ՝ նպատակ ունենալով նպաստել ներդրումային ծրագրային հայտերի մշակմանը և իրականացմանը:
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ներկայացրել է  Հայաստանում ագրովոլտայիկայի զարգացման ներդրումային ծրագրի գաղափարը, ինչը հասցեագրում է ոլորտի զարգացման խոչընդոտները, մասնավորապես՝ հողօգտագործման շուրջ մրցակցությունը գյուղատնտեսության և ֆոտովոլտայիկայի միջև` նպատակ ունենալով նպաստել Հայաստանի անցմանը դեպի ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացմանը։
Ծրագրային գաղափարը ներառում է՝

  • քաղաքականության և նորմատիվ-իրավական դաշտի կատարելագործում ագրիվոլտայիկ տեխնոլոգիաների կիրառման հնարավորության ապահովման համար,
  • արևային ագրիվոլտայիկ կայանի կառուցում  (4 Մվտ/ժ հզորությամբ),
  • էներգիայի պահպանման մարտկոցային համակարգի կառուցման և էներգիայի պահպանման մարտկոցային համակարգի միացման միջոցով էներգետիկ անվտանգության և հուսալիության ապահովում (5 Մվտ/ժ հզորությամբ)
  • ազգային և համայքային մակարդակներում կարողությունների ամրապնդում,
  • էներգիայի ցածր ածխածնային արտադրության և միկրո ցանցերի կայունացման համատեքստում, 
  • կլիմայի փոփոխության իրազեկման և ագրիվոլտայիկ տեխնոլոգիաների կիրառման համակարգի խթանման աշխատաժողովների կազմակերպում՝ որոշում կայացնողների, տեղական և համայնքների ներկայացուցիչների համար, ինչպես նաև ԶԼՄ-ներով/սոցիալական ցանցերով տարածման ենթակա տեղեկատվական նյութերի մշակում և տարածում՝ հանրային իրազեկությունը բարձրացնելու նպատակով։