ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.10.2017
Արձանագրվել է թվով 60 բնապահպանական իրավախախտում

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների կողմից անցյալ շաբաթվա ընթացքում կատարված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է. ապօրինի ձեռքբերված փայտանյութի տեղափոխման 47 դեպք, մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման պահանջների խախտման 6 դեպք, խեցգետնի, ձկան ապօրինի որսի 5 դեպք, հողի օգտագործման և պահպանման պահանջների խախտման 2 դեպք: Արձանագրված թվով 60 իրավախախտումների դեպքերից 16-ի վերաբերյալ անցկացվել է քննություն, ըստ որի նշանակվել է 960․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 2 գործով հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցելու հարցի քննարկման վերաբերյալ, իսկ 3 վարչական գործով նշանակված տուգանքների և հասցված վնասների բռնագանձման համար գործերը ներկայացվել են ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն: 39 գործ գտնվում է ընթացքի մեջ: Ընդհանուր առմամբ բնապահպանական իրավախախտումների հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 15․551․500 ՀՀ դրամ: