ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.10.2017
ԵՊՀ էկոլոգիական լրագրության մեջ մասնագիտացող ուսանողներին ընդունել են ՀՀ ԲՆ պատասխանատուները

ԵՊՀ  ժուռնալիստիկայի ֆակուլտետի` էկոլոգիական լրագրության մեջ մասնագիտացող ուսանողները ցանկություն էին հայտնել ծանոթանալ հանրային կապերի գործառույթի շրջանակներում ՀՀ  բնապահպանության նախարարության իրականացրած աշխատանքներին: Կամընտրական /կամավոր էկոլոգիական լրագրողի մասնագիտությունն ընտրած/ խմբի ուսանողներին և ղեկավարին ընդունել են ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը, մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանը և Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը: Ոլորտի պատասխանատուները ներկայացրել են հանրային իրազեկման և էկոլոգիական կրթության ուղղությամբ վարվող քաղաքականության և իրականացվող աշխատանքների ընթացքը, բնապահպանական տեղեկատվության  տրամադրման գործընթացը կարգավորող իրավական ակտերը և մեխանիզմները, պատասխանել ուսանողներին հետաքրքրող հարցերին: Ուսանողները ցանկություն են հայտնել համագործակցել  բնապահպանական գերատեսչության համապատասխան ստորաբաժանումների հետ` մասնագիտական հրապարակումներ պատրաստելու նպատակով: Ուսանողների խումբը եղել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում` տեղում հետևել ստարաբաժանման աշխատանքներին: