Հոկտեմեբերի 4-ին աշխարհում նշում են կենդանիների պաշտպանության hամաշխարհային օրը: Հայաստանի Հանրապետությունը նույնպես ամեն տարի միանում է միջազգային հանրությանը և այս օրը իրականացնում բազմաթիվ միջոցառումներ: Օրվա խորհրդին համահունչ ‹‹Նկարվիր կովկասյան ընձառյուծի հետ›› ակցիան այսօր բազմաթիվ մարդկանց հնարավորությունն է տվել լուսանկարվելու ARLOOPA հավելվածի միջոցով՝ ընձառյուծի եռաչափ անիմացիոն պատկերի համադրմամբ: Նախաձեռնությունը ՀՀ բնապահպանության նախարարությանն էր՝ WWF-Հայաստանի օժանդակությամբ: Տեղեկանք 1226թ. հոկտեմբերի 4-ին է մահացել սուրբ Ֆրանցիսկոս Ասսիզսկին` ՚‹‹մեր փոքր եղբայրների ` գազանների և թռչունների›› հովանավորն ու պաշտպանը: Նրա սրտացավ վերաբերմունքը բոլոր կենդանի արարածների նկատմամբ, նրանց ցավը սեփական ցավից ավելի սուր զգալու նրա ունակությունը, նրան դասել են սրբերի շարքին: Սուրբ, ում երկրպագում են ամբողջ աշխարհում: Սուրբ Ֆրանցիսկոսի անվան մրցանակը հանձնվում է բնության պահպանության բնագավառում մեծագույն արժանիքներ ունենալու համար: Կենդանիների պաշտպանության Համաշխարհային օրը նշելու որոշումը ընդունվել է 1931թ. Ֆլորենցիայում բնության պահպանության կողմնակիցների Միջազգային կոնգրեսի ժամանակ: Այդ օրը շատ երկրների կենդանիների պաշտպանության կազմակերպություններ իրենց պատրաստակամությունը հայտնեցին ամեն տարի նշելու այդ օրը և կազմակերպելու բազմազան զանգվածային միջոցառումներ`ուղղված մարդկանց մոտ յուրաքանչյուր կենդանի արարածի նկատմամբ պատասխանատվության զգացողության դաստիարակմանը: