ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.01.2021
«Ջրվեժ» անտառպարկի տարածք մուտքը և տարածքում իրականացվող բոլոր վճարովի ծառայությունները կդառնան անվճար

Հաշվի առնելով երկրում ստեղծված տնտեսական  իրավիճակը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինը և ռազմական դրությունը, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-Ի ենթակայության  «Ջրվեժ» անտառպարկ  մուտքը և տարածքում իրականացվող բոլոր վճարովի ծառայություններն այսուհետ անվճար կլինեն։ Հիշեցնենք, որ  նախկինում անտառպարկի տարածքում ֆիլմերի, տեսահոլովակների  և հարսանեկան ֆոտոշարքերի նկարանումների դիմաց   որոշակի սահմանված գումար էր գանձվում։  Այժմ մուտքի և որևէ ծառայության դիմաց քաղաքացուց գումար չի գանձվելու։ Մեկ այլ որոշման համաձայն՝ արգելվում է ավտոմեքենաներով մուտքը անտառպարկի տարածք։