Այսօր շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ կայացավ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագծի վերաբերյալ հերթական աշխատանքային քննարկումը։ Օրենքի փոփոխության նախագծով նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ՝ սկսած ՇՄԱԳ-ի հայտի ընդունումից հնարավորություն ընձեռել միջազգային փորձագետ կամ փորձագետների խումբ ներգրավել գործընթացին ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացի թափանցիկությունը օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային իրավական չափորոշիչներին հստակեցնել փորձագետների աշխատանքային կարգավիճակը և այլն Օրենքի փոփոխության նախագծի աշխատանքային խումբն առաջիկայում ընթացիկ հանդիպումներ և քննարկումներ կանցկացնի բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների, բնապահպանների և փորձագետների ավելի լայն խմբի հետ։