ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում կայացավ ՄԱԶԾ կողմից կազմակերպված «Ջրային ռեսուրսների խոցելիության և էվապոտրանսպիրացիայի գնահատում ու կանխատեսում՝ հիմնված արբանյակային հեռազննման տվյալների վրա» խորագրով աշխատաժողովը, որի գործնական փուլը տեղի ունեցավ դեկտեմբերի 25-ին: Աշխատաժողովին մասնակցում էին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի Անտառների մոնիթորիգի, Հիդրոլոգիայի, Կլիմայի, Օդերևութաբանական ծառայությունների թվով 15 աշխատակիցներ: Դեկտեմբերի 25-ին ծրագրի շրջանակներում մասնակիցների համար իրականացվեց գործնական աշխատանք՝ ուղղված համապատասխան գործիքների և տվյալների հավաքածուի կիրառությանը՝ արբանյակային պատկերների միջոցով փաստացի և պոտենցիալ էվապոտրանսպիրացիայի գնահատման և կանխատեսման համար։ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի աշխատակիցներին այդ գիտելիքներն օգտակար կլինեն, ինչպես կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման, այնպես էլ ջրային բալանսի հաշվարկների և ագրոօդերևութաբանական կանխատեսումների համար: Սեմինարի ավարտին մասնակցիների շնորհվեցին վկայականներ։