ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.12.2020
Առգրավվել և ոչնչացվել են

Սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված՝ Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի արգելքի խստացման շրջանակներում «Սևան» ազգային պարկի հատուկ պահնորդական ստորաբաժանումն արդեն ս/թ. դեկտեմբերի 25-ից ձեռնամուխ է եղել ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման եւ ոչնչացման գործընթացին: Մինչ այդ, ափամերձ համայնքների բնակիչներն ու ձկնորսական տնտեսությունների ներկայացուցիչները նախազգուշացվել էին հսկողության միջոցառումների խստացման մասին: Վերջիններիս նաեւ միջանկյալ ժամանակ էր տրվել՝ արգելքի մեկնարկից հետո լճից  ցանցերի դուրս բերման համար: Ազգային պարկի պահնորդական  ստորաբաժանման կողմից դուրս է բերվել ընդհանուր թվով 15 ցանց: Ցանցերն առգրավվում և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով: Հսկողության տարատեսակ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: