ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.12.2020
Մեկնարկել է «Տանձենու վտանգված տեսակների պահպանությունը և դրանց պոպուլյացիաների կենսունակության ապահովումը Հայաստանում» եռամյա ծրագիրը

Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ  «Տանձենու վտանգված տեսակների պահպանությունը և դրանց պոպուլյացիաների կենսունակության ապահովումը Հայաստանում»  եռամյա ծրագրի մեկնարկի միջոցառման արարողությունը  Ծրագիրն իրականացվում է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ կողմից «Ֆրանկլինիա» հիմնադրամի աջակցությամբ:  Միջոցառմանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվ. բուսաբանության ինստիտուտի տնօրեն Անահիտ Ղուկասյանը, ովքեր նույնպես ողջույնի խոսքով հանդես եկան։ Ինչպես և ներկայացվեց հանդիպմանը՝ ծրագրի նպատակն է ապահովել տանձենու գլոբալ վտանգված, Հայաստանի համար էնդեմիկ հինգ տեսակների պահպանությունը իրենց աճելավայրերում և նպաստել դրանց պոպուլյացիաների կենսունակության բարձրացմանը: Ծրագրի թիրախային լանդշաֆտները գտնվում են Վայոց Ձորի մարզի Եղեգիս, Ջերմուկ և Զառիթափ խոշորացված համայնքների վարչական սահմաններում: