ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.10.2020
ՄԱԶԾ-ԳԷՀ փոքր դրամաշնորհների ծրագրի նոր փուլի մեկնարկ

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) հայտարարում է ԳԷՀ-ի 7-րդ գործառնական փուլի (2020-2024) մեկնարկը։  ՓԴԾ Ազգայի Ծրագրի Ռազմավարությունը, հայտի փաթեթը և մյուս անհրաժեշտ փաստաթղթերը հասանելի են http://www.sgp.am/am/index  կայքում: Դիմումները կարող են ներկայացվել ՓԴԾ հայաստանյան գրասենյակի էլեկտրոնային փոստին (svetlana.harutyunyan@undp.org)` օգտագործելով MS Word ֆորմատը:  Նախքան ամբողջական առաջարկի ներկայացումը, հայտատուներին խորհուրդ է տրվում ներկայացնել ծրագրի հայեցակարգ՝ նախնական տեխնիկական գնահատման համար: Հայտերն ընդունվում են ամբողջ տարվա ընթացքում և գնահատվում են ստանալուն պես: Ազգային Ղեկավար Կոմիտեի առաջիկա նիստին դրվող հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 6-ը: Հաշվի առնելով ԳԷՀ-7 փուլի համար առկա սահմանափակ միջոցները, միայն ընտրված գաղափարները կդիտարկվեն հաջորդ փուլի համար համար։ Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝ Հեռ.: (+374 60) 530000 (հվ. 117), (+374 91) 540765 Ֆաքս: (+374 10) 543811 Էլ. փոստ: svetlana.harutyunyan@undp.org Կայք`  http://www.sgp.am