Շրջակա միջավայի նախարարությունը համապատասխան գրությամբ դիմել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ ևս մեկ անգամ նրանց ուշադրությունը հրավիրելու Արցախի դեմ շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հնարավոր բնապահպանական աղետների առաջացման իրական վտանգի վրա։ Միջազգային հանրության կողմից ակնկալում ենք հրատապ և գործնական քայլեր՝ զսպելու թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ գործողությունները և հրահրված պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ -ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի գործադիր տնօրենին -ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի գործադիր տնօրենին -ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի գործադիր տնօրենին -«Օզոնային շերտի պահպանության մասին» կոնվենցիայի գործադիր տնօրենի պաշտոնակատարին -Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների գործադիր տնօրենին -Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի գործադիր տնօրենին -«Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի գործադիր տնօրենին -«Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանության մասին» կոնվենցիայի գործադիր տնօրենի պաշտոնակատարին -«Աֆրիկա-եվրասիական միգրացիոն ջրային թռչունների պահպանման մասին» համաձայնագրի գործադիր տնօրենին «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիայի գործադիր տնօրենին -ՄԱԿ-ի ԵՏՀ «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին» կոնվենցիայի գործադիր տնօրենին -ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրենին -ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Շ. Շարփին -Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար տիկին Ս. Բոսոութղոյին -ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ պարոն Դ. Մարիյասինին -ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչ պարոն Ռ. Յելեին -Հայաստանում ասիական զարգացման բանկի (ADB) տնօրեն պարոն Պ. Սպանտիգատիին -Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) ներկայացուցիչ պարոն Դ. Գվինդաձեին -Հայաստանում գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) տնօրեն տիկին Ա. Դ. Կեմպային -Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն պարոն Դ. Հոֆմանին -Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լ. Թրեյսիին -Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. տիկին Ա. Վիկտորինին -Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ն.Գ. Դոկտոր Մ. Յ. Բանժաֆին -Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ի. Ստանիտյո-Տոլոշկինենին -Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կորնել Իոնեսկուն -Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ձ. Կ. Մ. Պավլովային -Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջ. Լաքոտին -Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վ. Դել Մոնակոյին -Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Եվ. Տուրնակիսին -Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պ. Սիպլակին -Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բ. Կոպեկին -Շվեդիայի Թագավորության դեսպան Ն.Գ. պարոն Բ. Կառլսոնին -Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Մարիա Կրիստինա վան Կոլդամ -Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնակատար Ն.Գ. պարոն Բ. Կարլսսոնին