ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.09.2020
ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ ՄՈՒՏՔԵՐԸ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ

Հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ռեժիմը, Շրջակա միջավայրի նախարարության կողմից որոշում է կայացվել ժամանակավորապես՝ մինչև ռազմական դրության ավարտը, դադարեցնել «Խոսրովի անտառ» պետական արգելոց մուտքի կազմակերպման և թույլտվությունների տրամադրման գործընթացը:  Հորդորում ենք ՀՀ բոլոր քաղաքացիներին զերծ մնալ վերոհիշյալ տարածք մեկնելուց և կարգը շրջանցելով մուտք չգործել արգելոցի տարածք։  Հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք հընթացս։