25.09.2020
254.000 ԱՄՆ ԴՈԼԱՐ՝ ՆԵՐՈՒԺԻ ՀԶՈՐԱՑՄԱՆԸ
Կանաչ կլիմայի հիմնադրամի քարտուղարությունը հաստատել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված հերթական պատրաստվածության աջակցության հայտը, որի իրականացման գործընկերն է Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը։ Աջակցության գումարը կազմում է 254,000 ԱՄՆ դոլար և ուղղվելու է հավատարմագրման ենթակա հիմնադրամի կարողությունների հզորացմանը, կարողությունների բացահայտմանը և կարիքների վերհանմանը։