Շրջակա միջավայրի նախարարությունը սեպտեմբերի 25-ին նախաձեռնել է մասնագիտական հանդիպում-քննարկում՝ Հայաստանում գործող տուրիստական երկու տասնյակից ավել գործակալությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման օրակարգում կլինի Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում զբոսաշրջության հիմնախնդիրների վերլուծությունն ու այցելությունների կանոնակարգում։ Հանդիպման ընթացքում տուրիստական գործակալությունները հնարավորություն կունենան ներկայացնել առկա իրավիճակը, վերհանել մասնագիտական գործունեության ընթացքում ծագած խնդիրներն ու փոխհամագործակցության մթնոլորտում ներկայացնել առաջարկներ։ Նախատեսվում է հստակեցնել համագործակցության սահմաններն ու նախանշել փոխգործակցության ուղղությունները։ Քննարկումը կվարի Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը։ Այն տեղի կունենա վաղը՝ ժամը 9։30-ին, Կառավարության 3-րդ շենքում։