24.09.2020
Կանաչ կլիմայի հիմնադրամի Քարտուղարությունը հաստատել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված հերթական պատրաստվածության աջակցության հայտը, որի իրականացման գործընկերն է Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը։
Աջակցության գումարը կազմում է 254,007 ԱՄՆ դոլար և ուղղվելու է Հիմնադրամում հավատարմագրման ենթակա հավանական կազմակերպությունների ներուժի հզորացմանը, կարողությունների բացահայտմանը և կարիքների վերհանմանը։