Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող ԵՄ-ն շրջակա միջավայրի համար ծրագրի «Ոլորտային ներդրումային պլանավորում և ծախսերի և օգուտների համեմատական վերլուծություն» բաղադրիչի շրջանակներում ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը աջակցում է «կանաչ աճի» առանձին ոլորտներում ներդրումային կարիքների գնահատման համար, ինչը հնարավորություն կտա երկրին բացահայտել ազգային ներդրումների բացերը և ձևավորել ֆինանսական ռազմավարության համար անհրաժեշտ առաջարկներ։ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ իրականացվել է հանրապետությունում պլաստիկ, ապակյա, թղթե և ալյումինե տարաների դեպոզիտային (կանխավճարի) վերադարձման համակարգի ներդրման նախնական վերլուծություն։ Համակարգի ներդրման առաջմղման և գործարկման նպատակով նախատեսվում է դեպոզիտային վերադարձման համակարգի ներդրման մոդելի տնտեսական վերլուծություն (հիմնված միջազգային փորձի վրա), ինչի արդյունքում կվերհանվեն երկրի համար առավել նպատակահարմար տարբերակները։ Դեպոզիտային (կանխավճարի) վերադարձման համակարգի ներդրման միջազգային փորձագետի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի մանրամասների, ինչպես նաև դիմումի հայտ լրացնելու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ https://careers.un.org/lbw/jobdetail.aspx?id=141662... հղումով։