Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդլայնված գործակարգավարական խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցում էին նախարարության ղեկավար կազմն ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, նախարարն աշխատակազմին ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարարության նոր գլխավոր քարտուղարին՝ Գրիգոր Գուլյանին։ Ստորև ներկայացնում ենք ՇՄՆ նորանշանակ գլխավոր քարտուղարի կենսագրությունը։ Գրիգոր Գուլյանը ծնվել է 1978 թ. փետրվարի 22-ին քաղաք Աբովյանում: Կրթություն 1984-1994թթ. Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոց 1994-1999թթ. Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան. Ֆինանսա-հաշվապահական ֆակուլտետ` «Հաշվապահական հաշվառում և Աուդիտ» բաժին: Աշխատանքային գործունեություն 2020 թ-ի սեպտեմբերի 16-ից ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար 2018 թ-ի օգոստոսի 9-ից ՀՀ Կոտայքի մարզպետարանի Ֆինանսական և Սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ: Հոկտեմբեր 2014 -օգոստոս 2018 թթ. Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ՝ տնօրենի տեղակալ: Դեկտեմբեր 2013 - նոյեմբեր 2017թթ. «Ջեյ Սի Էյ» Հայաստանի Ոսկերչական ընկերություն ՓԲԸ /արտադրություն/ գլխավոր հաշվապահ՝ համատեղության կարգով: Ապրիլ 2012 - հոկտեմբեր 2014 թթ. Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի հաշվապահ: Հունվար 2005 -ապրիլ 2012թթ. Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ: Հուլիս 2003 - հունվար 2005թթ. Աբովյանի քաղաքապետարան՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ: Նոյեմբեր 2001- հուլիս 2003թթ. Աբովյանի քաղաքապետարան՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջատար մասնագետ: ✅Անձնական տվյալներ 1999-2001թթ. ՀՀ Զինված Ուժեր՝ դասակի հրամանատար (պարտադիր զինվորական ծառայություն): Ամուսնացած է, ունի երկու որդի: Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց առանձին ստորաբաժանումների ղեկավարներին:
