18.08.2020
Սևանի փրկությունը համահայկական նշանակության խնդիր է
Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործմանը, վերականգնմանը և օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգմանը միտված նոր ընթացակարգի մեկնարկից առաջ նախարար Ռոմանոս Պետրոսյանը խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցում էին փոխնախարարներ Վ. Ջիլավյանն ու Վ.Մելիքյանը, նախարարի խորհրդական Հ.Մարտիրոսյանն ու «Սևան» ազգային պարկի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանը։ Քննարկումների արդյունքում վեր հանվեցին և գույքագրվեցին գործընթացին խոչընդոտող խնդիրները։