ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.08.2020
Անտառի ազգային քաղաքականություն

Օգոստոսի 13-ին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որտեղ քննարկվեց Անտառի ազգային քաղաքականության և ծրագրի նախնական տարբերակը։  Նախագիծը մշակվել է ՊԳԿ/FAO «Տեխնիկական աջակցություն անտառի ազգային քաղաքականության և ռազմավարական շրջանակի վերանայման համար» (TCP/ARM/3801) ծրագրի շրջանակում՝ փորձագիտական խմբի կողմից։  Քննարկմանը մասնակցում էին ՊԿԳ/FAO-ի ներկայացուցիչները՝  Գ.Նասոյանի գլխավորությամբ, առաջադրանքի թիմի փորձագետները, շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների, Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները: