Ի՞նչ ընթացակարգով է իրականացվելու նախագիծը. Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված կարգավորումների շնորհիվ շուտով խիստ վերահսկողության է ենթարկվելու Սևանա լճում արդյունագործական ձկնորսությունը։ Արդյունագործական որս իրականացնելու համար անհրաժեշտ է լինելու ունենալ «Սևան» ազգային պարկի հետ կնքված պայմանագիր։ Հայտերը պետք է ներկայացվեն ազգային պարկ` մինչև փորձարարական որսի մեկնարկը։ Գործելու են Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկի կողմից հսկվող 17 տեղամասեր։ Արդյունագործական որսով զբաղվող բոլոր ձկնորսները պարտավորված են լինելու ձկնորսությունն իրականացնել միմիայն վերոհիշյալ 17 հսկվող տեղամասերից՝ ունենալով համապատասխան փաստաթուղթ։ Ափ վերադառնալիս որսված ձուկը կշռվելու է ափամերձ հատվածներում տեղակայված և համապատասխան գույքով զինված տեղամասում։ Ձկնորսներին հորդորում ենք արդյունագործական ձկնորսության հայտերը ներկայացնել մինչև փորձարարական նախագծի մեկնարկը։ Համապատասխան փաստաթղթերի բացակայության դեպքում կիրականացվի խիստ վարչարարություն։ Մեկտեղենք ուժերը, պահպանենք Սևանա լիճը, վերականգնենք լճի ձկնապաշարներն ու նպաստենք էկոհամակարգի առողջացմանը՝ օրենքի_ուժով: Տեսանյութը պատրաստվել է Շրջակա միջավայրի նախարարության պատվերով՝ Հիերոգլիֆ ստուդիոյի կողմից։