ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.08.2020
Շրջակա միջավայրի նախարարի աշխատանքային այցը «Սևան» ազգային պարկ

Նախարարն հանդիպում-քննարկում ունեցավ ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակազմի հետ, ծանոթացավ Սևանի ջրային ավազնի տասնամյակներ կուտակակված էկոլոգիական հիմնախնդիրներին: Սևանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումն ամենակարեւոր ու անհապաղ լուծումներ պահանջող խնդիրն է, քանի որ այսօր խմելու ջուրը, թերևս, ամենաթանկն է աշխարհում:  ՇՄ նախարարը շրջայց է կատարել Սևանի ավազանի հանրային լողափ, ապա ստուգայցով այցելել է լճի այլ ափեր, որտեղ այժմ ընթանում են առափնյա անտառածածկ հատվածների մաքրման աշխատանքներ, տեղում դիտարկել է առկա իրավիճակը: Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ եզրափակվեց Սևանա լճի ափամերձ անտառաշերտի մաքրման աշխատանքերի դիտարկմամբ: Սևանա լճի հարավ-արեւելյան ափեզրին շուրջ 700 հա ջրածածկ անտառապատ տարածքների մաքրման աշխատանքներ են նախատեսված, որի շուրջ 30%-ն այս տարի կիրականացվի։ Ծառերի և թփուտների մնացորդների դուրս բերումը առափնյա ջրածածկ գոտիներից Սևանի ջրերում կապտականաչ ջրիմուռների առաջացման պատճառների վերացմանն է ուղղված։  Գերնպատակը մեկն է՝ վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը և երաշխավորել կենսաբազմազանության անխաթարությունը։