ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.08.2020
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում ունեցավ «Անտառային կոմիտեի» նախագահի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանի հետ

Քննարկեցին անտառային ոլորտին առնչվող խնդիրներ և արդյունավետ կառավարմանը վերաբերվող թեմաներ։ Անդրադարձ կատարվեց ոլորտի հիմնական գերխնդիրներին և դրանց հայեցակարգային լուծումներին։ Անտառային ոլորտի կառավարման քաղաքականությունը պետք է լինի համալիր և վերջնական լուծումներ տա անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների առկա մարտահրավերներին։ Պետք է լիարժեք ապահովել անտառների սոցիալական և տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործումը։ Նախարարն ավելի ընդլայնված հանդիպում կունենա «Անտառային կոմիտեի» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ ու առավել մանրամասն կքննարկեն կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում անելիքները։