ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.07.2020
Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարար

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը  ստորագրել է Ռոմանոս Պետրոսյանին  Շրջակա միջավայրի նախարար նշանակելու հրամանագիրը: