Հուլիսի 29-ին՝ ժամը 11։00-ին, Սևանա լճում տեղի կունենա Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանի և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համատեղ ասուլիսը։ Թեմա – Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման պատճառները, էֆտրոֆիկացիայի նվազեցման ու խնդրի համապարփակ լուծման ուղիները։ Ասուլիսին կմասնակցեն նաև Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Կենդանաբանության և հիդրոլոգիայի» ինստիտուտի աշխատակիցները։ Ասուլիսը տեղի է ունենալու ՇՄՆ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավի վրա։ Զանգվածային լրատվության միջոցների բոլոր այն ներկայացուցիչները, որոնք կցանկանան մասնակցել ասուլիսին (նշելով նաև նկարահանման խմբի անդամների քանակը), մասնակցության հաստատման համար մինչև հուլիսի 28-ը՝ 18։00-ն, կարող են կապ հաստատել (011) 818559 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկել press@env.am էլեկտրոնային հասցեին՝ հաստատելով իրենց մասնակցությունը: ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ, հաստատման դեպքում պարտադիր տեղյակ պահել զանգով կամ պատասխան նամակով: ԶԳՈՒՇԱՑՈՒՄ – Ասուլիսը տեղի է ունենալու նավի վրա՝ նավարկելով։ Լրագրողների տեղափոխումն ապահովում է Շրջակա միջավայրի նախարարությունը։ Մեկնումը Երևանից՝ հուլիսի 29-ին, ժամը 9։00-ին՝ Կառավարական տուն 3-ի կենտրոնական մուտքից։