ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.07.2020
Եղեգիս գետի ՀԷԿ-երի վերաբերյալ

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում է։ Աշխատանքային այցի նպատակն է ծանոթանալ Եղեգիս գետի վրա գործող փոքր           ՀԷԿ-երի էկոլոգիական թողքին առնչվող խնդիրներին։ Վահե Ջիլավյանն այցելել է նաև Արփա–Սևան ՓԲԸ, Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի և ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները։  Նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը մասնագետների հետ քննարկել է նաև գետահատվածում փոքր ՀԷԿ-երին տրված ջրօգտագործման թույլտվություններին վերաբերող մի շարք հարցեր։  Նշենք, որ Եղեգիս գետի վրա գործող բոլոր փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվություններն այս պահին գտնվում են վերանայման փուլում։