10.07.2020
Տնկվել է 9000 ծառ՝ 2 հեկտար տարածքի վրա
Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսություն մասնաճյուղն իրականացրել է ծառատնկման աշխատանքներ՝ Ծավ բնակավայրի մոտակայքում։ Ընդհանուր նախատեսված է թվով 9,000 տնկիների տնկում, ներառյալ 5,000 հատ ընկուզենի և 4,000 հատ ուղեկցող այլ ծառատեսակներ (կովկասյան փռշնի, կովկասյան տանձենի և կովկասյան սրնգենի)։ Ծառատնկման աշխատանքներն իրականացվել են 2 հա տարածքի վրա։ Տարածքը ցանկապատվել է, անց է կացվել ոռոգման համակարգ, տեղադրվել է 25 տոննա տարողությամբ ջրի տարա։