ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.07.2020
Նոր աղբատար կապանին՝ ՇՄՆ  ծրագրի շրջանակում

Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի և Կապանի համայնքապետարանի սերտ համագործակցության շրջանակներում լուծվեց ՊՏԱԾ-Հ ծրագրի Կապանի տարածաշրջանի 7 թիրախային բնակավայրերի աղբահանության խնդիրը։ Կապանի համայնքապետարանին որպես նվիրաբերություն տրվել է 7,5 տոննա տարողունակությամբ 1 հատուկ МАЗ տեսակի աղբատար մեքենա՝ հետևի բարձման մեխանիզմով։ ♻Համայնքին տրամադրվել է 400 կգ բեռնատարողությամբ 56 ցինկապատ աղբաման, ի թիվս՝ Ծավ՝ 13 աղբաման, Շիկահող՝ 9 աղբաման, Ներքին Հանդ՝ 6 աղբաման, Սրաշեն՝ 6 աղբաման, Ճակատեն՝ 6 աղբաման, Գեղանուշ՝ 11 աղբաման, Ձորաստան՝ 5 աղբաման։ Նախատեսված է շաբաթական 1 անգամ կանոնավոր կերպով աղբահանություն իրականացնել վերոնշյալ բնակավայրերում։ Կապանի համայնքապետարանը կոմունալ ծառայության միջոցով ապահովել է աղբամանների տեղադրման, աղբատեղիների հարթեցման և կառուցման աշխատանքները։ Աղբամաններ տեղադրվել են նաև գյուղերի հարևանությամբ գտնվող հանգստի գոտիների տարածքներում՝ ապահովելով զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տարածքների մաքրությունը։ Հարկ է նշել, որ տարիներ ի վեր նշյալ գյուղերում աղբահանություն չէր իրականացվել, և գյուղացիները աղբի խնդիրը լուծում էին, ինչպես կարողանում էին՝ աղբը լցնելով ձորակները, հավաքելով այգիների մի հատվածում կամ այրելով, իսկ հանգստյան գոտիների այցելուներն աղբը թողնում էին հավաքույթի վայրում՝ ստեղծելով հակասանիտարահիգիենիկ իրավիճակ։