ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.07.2020
Հեծանվային ուղի՝ Կապանում

Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի 3-րդ փուլի շրջանակներում հաղթող ճանաչված ծրագրերից է նաև «Զարգացման նախաձեռնություններ» ՀԿ-ի կողմից ներկայացված «Հեծանվային Կապան» ծրագիրը։  Ծրագրային աշխատանքները սկսվել են հունվար ամսից. անցկացվել են դասընթացներ, տեղադրվել են հեծանվային երթևեկության նշաններ և տեղեկատվական վահանակներ։ Գծանշվել են հեծանվային արահետներ, տեղադրվել են հեծանվային կայանատեղիներ։