06.07.2020
Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղերում հունիսի 25-ից հուլիսի 7-ն արձանագրված անտառխախտման դեպքերը
Անտառային պահաբաժինների ստուգումների արդյունքում «Դսեղի» և «Արծվաբերդի» մասնաճյուղերի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է անտառխախտման 2 դեպք (1 հատված ծառ)։ «Դսեղի» անտառտնտեսություն - 1 հատված ծառ (հաճարենի), անտառախախտման 1 դեպք, որը բացահայտվել է։ «Արծվաբերդի» անտառտնտեսություն - ապօրինի փայտանյութի տեղափոխում՝ թափուկից, անտառախախտման 1 դեպք, որը բացահայտվել է, Դրանց վերաբերյալ կազմվել են անտառխախտման արձանագրություններ, որոնք ուղարկվել են ոստիկանություն։ Անտառախախտման դեպքերը բացահայտվել են։