ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.07.2020
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը  ծանոթացել է արագիլների աղտոտման պատճառներին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետների հետ այցելել է Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք համայնքներ՝ ծանոթանալու արագիլների աղտոտման պատճառներին։ Վարդան Մելիքյանը հանդիպել է տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, քննարկել առկա խնդիրն ու դրա հնարավոր լուծումները։ Նախարարի տեղակալի պաշտոնակատարն այցելել է նաև աղտոտման հավանական աղբյուր հանդիսացող վայրեր, մասնագետների հետ շրջել տեղանքով։ Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցներն ուսումնասիրում և վերլուծում են իրավիճակը։ Ավելի ուշ կներկայացնենք կատարված աշխատանքների արդյունքները։