Կլիմայի փոփոխության նկատմամբ դեգրադացված վարելահողերի, արոտավայրերի և խոտհարքների հարմարվողականության բարձրացման համատեքստում իրականացվող «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» դրամաշնորհային պիլոտային ծրագրի շրջանակներում «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը 2019-2020թթ. ընթացքում իրականցրել է ծրագրով նախատեսված դեգրադացված վարելահողերի, արոտավայրերի և խոտհարքների հարմարվողականության բարձրացման աշխատանքները: Համաձայն ծրագրի պահանջների՝ 1. Դեգրադացված վարելահողերի հարմարվողականության բարձրացման նպատակով` ա) աշնան ամիսներին տարածքները պարարտացվել են օրգանական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով, ինչպես նաև. բ) գարնանը նույն տարածքները սնուցվել են ազոտական պարարտանյութերով, 2. Դեգրադացված արոտավայրերի և խոտհարքների հարմարվողականության բարձրացման նպատակով . ա) վաղ գարնանը տարածքները պարարտացվել են օրգանական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով, բ) նույն տարածքներում պարարտացմանը զուգահեռ իրականցվել է բազմամյա խոտաբույսերի ցանք: Վարելահողերի բարելավման աշխատանքները իրականացվել են Արթիկ, Վարդաքար, Հառիճ և Նահապետավան համայնքներում, իսկ արոտավայրերի և խոտահարքների բարելավման աշխատանքները՝ Վարդաքար, Հառիճ և Նահապետավան համայնքներում: Ծրագրի իրականացման տարածքները ներառում են 300 հա վարելահող, 190 հա արոտավայր և 15 հա խոտհարք: