ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.06.2020
Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղերում հունիսի 18-ից մինչև հունիսի 25-ն արձանագրված անտառխախտման դեպքերը

Անտառային պահաբաժինների ստուգումների արդյունքում «Ստեփանավանի», «Իջևանի», «Կապանի», «Ճամբարակի», «Վայոց ձորի» անտառտնտեսությունների մասնաճյուղերի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է անտառխախտման 7 դեպք (84 հատված ծառ)։  «Իջևանի» անտառտնտեսություն- 16 հատված ծառ, անտառախախտման 2 դեպք, որից մեկը բացահայտվել է, «Ստեփանավանի» անտառտնտեսություն- 67 հատված ծառ, անտառախախտման 1 դեպք, որը բացահայտվել է, «Կապանի» անտառտնտեսություն- 1 հատված ծառ, անտառախախտման 1 դեպք,  «Ճամբարակի» անտառտնտեսություն- ապօրինի ցանկապատում և աղտոտում, անտառախախտման 2 դեպք, «Վայոց ձորի» անտառտնտեսություն-  այրվել է 5 հա խոտածածկ տարածք, որը մարվել է։ Անտառախախտման 1 դեպք։  Դրանց վերաբերյալ կազմվել են անտառխախտման արձանագրություններ, որոնք ուղարկվել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ու ոստիկանություն։ Անտառախախտման 7 դեպքից 2-ը բացահայտվել է։