ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.10.2017
«Եվրոպական ժառանգության օրերի» մեկնարկը տրվել է «Սոճուտ» դենդրոպարկում

Սեպտեմբերի 30-ին Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում տեղի է ունեցել «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման բացումը, որին մասնակցում են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանը և մի շարք բարձրաստիճան պայտոնյաններ: Բացման պաշտոնական արարողությունից հետո հյուրերը շրջել են դենդրոպարկի տարածքում, ծանոթացելհազվագյուտ ծառատեսակների պահպանման պայմաններին: Միջոցառմանը հաջորդել է էկոկրթական դասընթաց, որին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերի դպրոցների բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներ: Դասընթացը վարեց «Արգելոցապարկային համալիր»ՊՈԱԿ-ի տնօրենի գիտության գծով տեղակալ՝ Արթուր Խալաթյանը: Աշակերտներին ներկայացվել է Հայաստանի Հանրապետությունում դենդրոպարկերի մշակույթը: