ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.06.2020
ԱՆՏԱՌԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐ 

Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղերում հունիսի 15-ից մինչև հունիսի 17-ը արձանագրված անտառխախտման դեպքերը: Անտառային պահաբաժինների ստուգումների արդյունքում «Արծվաբերդի» անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է անտառխախտման 6 դեպք (132 հատված ծառ)։  6 դեպքերից մեկը բացահայտվել է: Կազմվել են անտառխախտման արձանագրություններ, որոնք ուղարկվել են ոստիկանություն։ Անտառախախտման դեպքերից մեկով արձանագրվել է  տարածքի աղտոտում՝ 1500 քմ մակերեսով։