17.06.2020
ՁԿԱՆ ԱՊՕՐԻՆԻ ՈՐՍ
«Սևան» ազգային պարկի տեսչական անձնակազմը, Ոստիկանության Սևանի տարածքային բաժնի ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ հերթական շրջայցն է իրականացրել Սևանա լճում՝ հավաքելով լճում տեղադրված ձկնորսական ցանցերը: Մեկ անգամ ևս հորդորում, պահանջում և կոչ ենք անում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիներին խուսափել դեռևս հասունացման շրջանում գտնվող ձկներ որսալուց, թույլ տալ դրանց զարգանալ, քանի որ տարիքային այդ խմբի ձուկը՝ մանրաձուկը, լճի ձկնապաշարների վերականգնման կարևորագույն օղակն է։ Ձկան ապօրինի որսը լճից կարող է ունենալ անդառնալի հետևանքներ։