Հունիսի 4-ին առցանց հարթակում կայացած աշխատաժողովին ներկայացվել են «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում իրականացված «Կլիմայի փոփոխության պայմաններում ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում իրավական, ինստիտուցիոնալ, խոցելիության գնահատման և կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման բացերի ու խոչընդոտների բացահայտում և վերլուծում» ուսումնասիրության արդյունքները: Շրջակա միջավայրի նախարարության, պետական այլ մարմինների, համալսարանների և միջազգային կազմակերպությունների շուրջ 40 ներկայացուցիչների հետ քննարկվել են ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների արդյունավետ պլանավորման և իրականացման, ինչպես նաև իրավական ու ինստիտուցիոնալ դաշտի բարելավման համար անհրաժեշտ քայլերը: Մանրամասները՝ հղումով https://bit.ly/3cPSqRY