ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.06.2020
Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի տնօրենը պարգևատրվեց Երախտագիտության մեդալով

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, շրջակա միջավայրի միջազգային օրվա առիթով, Բնապահպանության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար «Արգելոցային համալիր» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ»-ի տնօրեն Վիտալի Լեոնովիչը պարգևատրվեց Երախտագիտության մեդալով։ Վիտալի Լեոնովիչին մեդալն այսօր հանձնեց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը։ Հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ՝  https://armenpress.am/arm/news/1017548.html?fbclid=IwAR38VuLdAdBj1FoTC5ax2agnl2ck5KmabFNpgRwkOO0fNHajtnUs_yI3LW4