Լուսաբանման հրավեր Հրավիրում ենք Ձեզ շրջայցի՝ կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում իրականացվող ափապաշտպան անտառաշերտի տնկման աշխատանքներին ծանոթանալու համար։ Ուռենիների կտրոններով տնկման աշխատանքները լուսաբանելու համար Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է մայիսի 27-ին (չորեքշաբթի) լրագրողներին ուղեկցել Լոռու մարզի Մարգահովիտ համայնք։ Տեղափոխումն ապահովում է շրջակա միջավայրի նախարարությունը։ Խնդրում ենք ԶԼՄ բոլոր այն ներկայացուցիչներին, որոնք ցանկանում են մասնակցել այցելությանը պարտադիր կապ հաստատել Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն 011 818 557 հեռախոսահամարով կամ հրապարակման տակ թողնել մեկնաբանություն՝ հաստատելով իրենց մասնակցությունը (խմբի անդամների քանակը՝ նույնպես)։