ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.05.2020
Մշակվել է «Կլիմայի փոփոխության մասին չորրորդ ազգային հաղորդագրությունը»

Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Կլիմայի փոփոխության մասին չորրորդ ազգային հաղորդագրություն»-ը ներկայացվել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարություն։  Չորրորդ ազգային հաղորդագրությունը պատրաստվել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժանդակությամբ: Հայաստանի՝ կլիմայական փոփոխությունների արձագանքման հավակնոտ օրակարգի առաջնահերթություններն են. ցածր ածխածնային զարգացումը,  վերականգնվող էներգիայի արտադրման աճը,  էներգաարդյունավետության խթանումը,  անտառածածկ տարածքների պահպանումն և ընդլայնումը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ` https://www.facebook.com/UNDPArmenia