ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.05.2020
Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղերում մայիսի 12-ից մինչև մայիսի 19-ն արձանագրված անտառխախտման դեպքերը

Անտառային պահաբաժինների ստուգումների արդյունքում «Վանաձորի», «Իջևանի», «Տաշիրի», «Արծվաբերդի», «Լալվարի», «Ստեփանավանի» անտառտնտեսությունների մասնաճյուղերի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է անտառխախտման 8 դեպք (921 հատված ծառ)։  Անտառախախտման 8 դեպքերից 1-ը բացահայտվել է։ Դրանց վերաբերյալ կազմվել են անտառխախտման արձանագրություններ, որոնք ուղարկվել են ոստիկանություն։