30.04.2020
Տնկի՛ր «ՔոԾառը» շարքից
Եթե երազել եք ծառ տնկել, ապա հիմա սովորելու ճիշտ ժամանակն է։ Այսօր կխոսենք խնձորենու տնկման և մշակման մասին։ Ի՞նչ հող է անհրաժեշտ՝ Խնձորենու նորմալ աճի և պտղաբերության համար բարենպաստ են կավաավազային, հետանտառային, շագանակագույն և բերրի, հզոր սևահողերը, որոնք լավ ջրաթափանց են և ունեն ջրունակ ենթահող: Խնձորենին վատ է զարգանում թեթև ու չոր ավազային ու քարքարոտ, սակավավազային, ինչպես նաև ծանր կավային, սառն ու շատ խոնավ հողերում: