28.04.2020
Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղերում ապրիլի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված անտառխախտման դեպքերը
Անտառային պահաբաժինների ստուգումների արդյունքում «Դսեղի», «Վանաձորի», «Արծվաբերդի», «Իջևանի», «Ստեփանավանի» անտառտնտեսությունների մասնաճյուղերի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է անտառխախտման 5 դեպք (100 հատված ծառ)։ Անտառխախտման 5 դեպքից 2-ը բացահայտվել է։ Երկու դեպքով անտառխախտողները հայտնի են։ Դրանց վերաբերյալ կազմվել են անտառխախտման արձանագրություններ, որոնք ուղարկվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ոստիկանության համապատասխան բաժիններ։