ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.04.2020
Իրազեկման արշավ

Շրջակա միջավայրի նախարարությունը, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) ֆինանսավորմամբ և ՄԱԶԾ հետ համատեղ նախաձեռնել էին իրազեկման արշավ, որի շրջանակում հանրապետության տարբեր հատվածներում պետք է տեղադրվեին ջրային ռեսուրսների, օդի աղտոտվածության նվազեցման, անտառների պահպանության ու պլաստիկի դեմ պայքարի վերաբերյալ սոցիալական գովազդի թվով 60 վահանակներ։ Կորոնավիրուսի (COVID-19) համաճարակով պայմանավորված, շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԶԾ-ի համատեղ որոշմամբ, գովազդային վահանակների տեղադրման միջոցները փոխանցվել են առողջապահության նախարարությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված իրազեկման պաստառների տպագրության համար։ Մայրաքաղաքում և մի շարք մարզերում արդեն իսկ տեղադրված է սոցիալական գովազդի 38 վահանակ։ Եվս 22 վահանակ կտեղադրվի մոտակա ժամանակահատվածում։ Կոչ ենք անում մնալ տանը, միևնույն ժամանակ՝ պահպանել շրջակա միջավայրը։ Առողջ եղեք։