Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանի մոտ այսօր տեղի է ունեցել հերթագրված քաղաքացիների ընդունելությունը, որին մասնակցել է 16 քաղաքացի։ Քաղաքացիների կողմից առաջարկություններ են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարության գործառույթներին առնչվող հարցերի վերաբերյալ։ Մասնավորապես՝ առաջարկներ են եղել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնահարցի, ինչպես նաև ջրային թույլտվությունների վերաբերյալ։ Երկու քաղաքացի պատրաստակամություն է հայտնել սեփական միջոցներով օժանդակել նախարարության նախաձեռնած 10/10/10 ծրագրի շրջանակներում իրականացվող ծառատունկին՝ տրամադրելով եղևնու տնկիներ։ Քաղաքացիների մի մասի պատասխանները տրվել է տեղում, մյուսներին տեղեկացվել է, որ նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ աշխատանքային քննարկումններից հետո կտրվեն պատասխաններ: