ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.02.2020
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Հայաստանի տարածքից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում հայկական ծագում ունեցող արգելված ապրանքների ցանկը

Ներկայացնելով նախագիծը՝ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշել է, որ այս որոշմամբ առաջարկվում է արգելել փայտանյութ հանդիսացող որոշ ապրանքների արտահանումը երրորդ երկրներ: Նա հավելել է, որ այս արգելքը մասնավորապես վերաբերում է վառելափայտին և գերաններին (ապրանքների  ցանկը սահմանված է որոշմամբ): Էրիկ Գրիգորյանն ընդգծել է նաև, որ արգելքը գործելու է 6 ամսով, քանի որ այն պետք է ուղարկվի ԵԱՏՄ երկրներին՝ հաստատման։ ԵԱՏՄ երկրների կողմից հաստատվելու դեպքում՝ կարգավորումը կգործի ավելի երկար ժամանակով: Այս որոշման ընդունմամբ ակնկալվում է պահպանել շրջակա միջավայրը և Հայաստանի Հանրապետությունից փայտանյութ հանդիսացող որոշ ապրանքների արտահանման արգելքի միջոցով սահմանել համապատասխան կարգավորումներ։