ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.02.2020
Քննարկվել են Ծաղկաձորում էկոհամակարգային ծառայությունների մատուցման պիլոտային ծրագրի ներդրման հնարավորությունները

Շրջակա միջավայրի նախարարությունում այսօր տեղի է ունեցել  հանդիպում Ծաղկաձորի համայնքապետարանի, Ծաղկաձորում գործող հյուրանոցների, Գերմանական միջազգային կազմակերպության/GIZ/, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ու Հրազդանի անտառտնտեսության, «Տուրիզմի հայկական ֆեդերացիա» ՀԿ-ի ներկայացուցիչների և նախարարության մասնագետների մասնակցությամբ։ Հանդիպումը վարել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է էկոհամակարգային ծառայությունների կամավոր վճարների համակարգի ներդրման հնարավորության հարցը։ Շահագրգիռ կողմերը հայտնել են  գործընթացին մասնակցելու իրենց պատրաստակամությունը։  Քննարկվել են նաև էկոհամակարգային ծառայությունների մատուցման ոլորտում հստակ և թափանցիկ մեխանիզմների ձևավորման  վերաբերյալ առաջարկություններ։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել գործընթացի շրջանակներում  շարունակելու քննարկումները։