Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։ Նախարար Գրիգորյանը դեսպան Կոպիրկինին է ներկայացրել բնապահպանական քաղաքականության ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ մասնավորաբար անդրադառնալով անտառվերականգնման լայնածավալ ծրագրերին, որոնց համատեքստում նախարար Գրիգորյանը դեսպան Կոպիրկինին ծանոթացրել է շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Նորարարական կլիմայական ֆինանսական մեխանիզմի» գաղափարին։ Դեսպան Կոպիրկինը պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները՝ ներկայացված մեխանիզմի մանրամասներին ծանոթանալուց հետո։ Կողմերն անդրադարձել են նաև ՌԴ բնական ռեսուրսների և բնապահպանության նախարար Դմիտրի Կոբիլկինի Հայաստան սպասվող այցին վերաբերող հարցերին։