ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.02.2020
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Միխայել Բանցհաֆին

Ողջունելով դեսպանին նախարարը կարևորել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում երկու երկրների լայնածավալ համագործակցությունը։ Հանդիպման օրակարգում էր շրջակա միջավայրի նախարարության մշակած «Ֆինանսների մոբիլիզացում շրջակա միջավայրի առաջնահերթությունների համար» հայեցակարգը, որը ենթադրում է կլիմայի փոփոխության դեմ պայքարում լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում, ինչն էլ հնարավորություն է տալիս զարգացած և զարգացող երկրներին իրականացնել Փարիզյան համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները: Դեսպան Բանցհաֆը շնորհակալություն է հայտնել հրավերի համար՝ ընդգծելով երկու երկրների միջև շրջակա միջավայրի ոլորտում արդյունավետ փոխգործակցությունը: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ևս մեկ հանդիպում է ունեցել Նախարարն ընդունել է Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի իրականացմանն աջակցող միջազգային խորհրդատու, գերմանական GITEC-IGIP GmbH ընկերության ներկայացուցիչ, ՊՏԱԾ-Հ ծրագրի ղեկավար Շտեֆֆեն Ուայդներին և ՊՏԱԾ-Հ ծրագրի թիմի ղեկավարի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանին: Նախարարը ողջունել է Շտեֆֆեն Ուայդներին և իր գոհունակությունը հայտնել ՊՏԱԾ-Հ ծրագրի ընթացքում կատարված աշխատանքի և ցուցաբերած աջակցության համար՝ միաժամանակ արձանագրելով ծրագրի շրջանակներում նախորդ տարում գրանցված դրական տեղաշարժը: Պարոն Շտեֆֆեն Ուայդներն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Էրիկ Գրիգորյանին և նախարարության թիմին՝ սերտ համագործակցության և ծրագրի իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար: